Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հետ հարաբերություններում աղաղակող ազդանշանները չնկատելը կամ չնկատելու տալը հղի է նոր ողբերգության տանող վտանգներով. «Հայացք Երևանից»

Մայիս 13,2022 09:54

Դժվար չէ նկատել, որ թուրք-ադրբեջանական զույգի հետ հարաբերությունների կարգավորման՝ հայկական կողմի ջանքերը որեւէ լավ բան չեն խոստանում, իսկ հակառակի մասին կարելի է չկասկածել: Սակայն դա դույզն-ինչ չի վհատեցնում «խաղաղության դարաշրջան» բացելու հարցում, չգիտես ինչու, վճռականորեն տրամադրված Փաշինյանին:

Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդն այժմ խաղաղարարի պատմուճան հագած՝ ջանում է խնամքով թաքցնել մեր ողբերգության հանդեպ իր իրական վերաբերմունքը եւ, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր հեռահար նպատակները։ Մտաբերենք, թե ինչ էր ասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդամենը երկու տարի առաջ՝ 2020-ի մայիսին. «Հայերը մեր թրի մնացուկն են, եւ հայերի հետ մեր գործն առայժմ ավարտված չէ»,- հայտարարել է նա՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ «անավարտ գործի» մասին է խոսքը՝ թեպետ առանց այդ էլ, կարծես թե, ամեն ինչ հասկանալի է:

Թուրքիայի հետ հարաբերություններում այսօրինակ աղաղակող ազդանշանները չնկատելը կամ չնկատելու տալը հղի է նոր ողբերգության տանող վտանգներով։ Պահի պատեհության գործոնով չպայմանավորված «խաղաղության դարաշրջանի» գաղափարն այդպիսի վտանգների շարքում է:

Ակնհայտ է, որ ապրիլքսանչորսյան արհավիրքից նույնիսկ 107 տարի անց գոյաբանական վտանգը մեզ համար տակավին վերացած չէ: Քանի դեռ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ համաքայլ, շարունակում է խստացնել հայերի հանդեպ իր մոտեցումները, անտեսել Հայաստանի շահերն ու քամահրանքով վերաբերվել մեր պատմական ցավին՝ չի կարող անկեղծ երկխոսություն լինել երկու պետությունների միջեւ:

Նման քաղաքականությունը մեր երկիրը տանելու է ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի ու նոր կորուստների: Սա պետք է բոլորիս լրջորեն մտորելու տեղիք տա:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երևանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031