Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում. «Ժողովուրդ»

Մայիս 13,2022 09:03

Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալի գնաճ է արձանագրվել: Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրը 690 հազար 550 դրամից թանկացել է՝ դառնալով 715 հազար 600 դրամ կամ 1555 դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը 25 հազար 50 դրամով բարձրացել է: Ի դեպ, Կենտրոնում բնակարանները թանկացել են՝ 2021 թվականից սկսած: Զուգահեռ բնակարանների գները բարձրացան նաեւ մյուս վարչական շրջաններում, հատկապես՝ Նոր-Նորքում, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Մասնագետների խոսքով՝ պատճառը նշված թաղամասերում կառուցվող նորակառույցներն են:

Սրան զուգահեռ նկատենք, որ բնակարանաշինությունը ակտիվ սկսել է զարգանալ Երեւանին մոտ գտնվող Արմավիրի, Կոտայքի մարզերում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031