Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բազմաթիվ հաղթողներ եւ նվերների «հրավառություն»` Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում

Մայիս 13,2022 12:30

Օլիմպիադային մասնակցում էր շուրջ 600 երեխա` Հայաստանից եւ Ռուսաստանից

«Առավոտը» տեղեկացրել է օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի մասին, որ կազմակերպել էր լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը: IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանում Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը եւ աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր SAMA Global միջազգային ասոցիացիայի միակ եւ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, որի նպատակն է որակյալ մենթալ թվաբանության դասավանդումը, կազմակերպում է նաեւ մենթալ թվաբանության դասընթացներ թե երեխաների եւ թե մասնագետների համար։

Նշենք, որ մինչ օրս կազմակերպվել է 13 օնլայն միջազգային, 7 համահայկական, սա թվով 2-րդ միջազգային օլիմպիադան էր, Մեգաօլիմպիադա էր, որը տարբերվում էր հենց մասնակիցների քանակով։ Օլիմպիադային մասնակցում էր շուրջ 600 երեխա Երեւանից, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Ռուսաստանից՝ Ղրիմ, Ռոստով, Սիմֆերոպոլ, Նովոչերկասկ: Ելնելով պատերազմական վիճակից, տոմսերի թանկացումից՝ հյուրերը սպասվածից քիչ էին, սակայն հատկանշական է, որ բոլորը հիացած էին, հատկապես նվերների քանակից, ինչպես նաեւ մասնակիցների քանակից, նրանք մեծ համեմատական էին անում տարբեր միջազգային օլիմպիադաների հետ։ Մասնակիցները բավականին մեծ փորձ ունեցող երեխաներ ու մասնագետներ էին։ Բոլոր հովանավորների կողմից յուրաքանչյուր երեխա նվեր ստացավ։ Այնքան շատ նվերներ կային, որ խաղարկություն եղավ երեխաների բեյջերի համարներով, 100-ից ավելի նվերներ ստացան երեխաները։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնք միացել էին օլիմպիադային, կարեւորում էին կրթությունը, կրթության որակը։

IQ Center Global Education հիմնադիր տնօրեն Յուլիա Գասպարյանը նշում է, որ օլիմպիադայի նպատակը ոչ թե հաղթողներ գտնելն էր, ուժեղագույններին տարանջատելը, այլ մոտիվացնելը բոլոր երեխաներին։ «Կարծում եմ ստացվեց, որովհետեւ եւ ծնողը, եւ երեխան տեսան՝ ավելի երկար հաճախող երեխաները ինչ արդյունք ունեցան, հենց ծնողներն էլ ուղիղ համեմատական տարան։ Կարծում եմ հենց դա պետք է լինի մոտիվացիան՝ ձգտել ավելիին, գերազանցել ավելին։ Այստեղ այն 600 երեխաներն են, որոնք հաղթահարել են իրենք իրենց, հաղթահարել են իրենց վախը, որոնք ավելի նպատակասլաց, համառ ու աշխատասեր են, որոնք ճանապարհի կեսից ետ չեն կանգնել, որոնք գնացել են մինչեւ վերջ եւ հենց իրենց մասնակցությամբ դա մեծ հաղթանակի սկիզբն էր։ Կային մենթալ թվաբանության տարբեր կենտրոններից մասնակիցներ, որոնք տեսան մեր առավելությունները։ Լավագույն գնահատականը երեխաների արդյունքներն են։ Ամենամեծ առավելությունը այն է, որ մեր կենտրոնի սաները կարողանում են մասնակցել նման միջազգային մրցումների, մասնակցել, տեսնել, մրցել, համեմատվել այլ երկրի լավագույնների հետ, ցույց տալ, որ մենք գերազանցում ենք բոլորին»,-ասաց Յուլյա Գասպարյանը։

Նրա խոսքով. «Հաղթողները թվով 50 են, որոնք չեմպիոններ կոչվեցին՝ Առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի, մյուս երեխաները ունեցան կարգային մրցանակներ (1-3 կարգ)։ Պլանավորվում էր, որ պետք է ունենանք 1 սուպեր չեմպիոն ամենաբարդ կատեգորիաներից, սակայն 14 մրցակցող երեխաներից չպլանավորված ունեցանք 2 սուպերչեմպիոն՝ Էդուարդ Փաշայան եւ Տիգրան Մադոյան։ Հատկանշական է, որ Էդուարդ Փաշայանը առաջին դասարանի աշակերտ է եւ ունի այսպիսի արդյունք եւ մրցում է 12 տարեկանից բարձր երեխաների հետ։
Չպլանավորված ունեցանք 2 առաջին, 2 երկրորդ եւ 2 երրորդ տեղեր։ Այսինքն՝ մեր պլանավորած 4 հաղթողի փոխարեն ունեցանք 8 մրցանակային տեղ։ Ունեինք Հաշվիչից արագ մրցույթ, որի ժամանակ բոլորի աչքի առաջ մեծ էկրանով երեխաները մենթալ հաշվարկ էին անում եւ պատասխանները գրում իրենց հեռախոսների մեջ։ Դա ծրագրային էր մեր պորտալում, մեր իսկ կողմից մշակված, որը նորություն էր նաեւ միջազգային օլիմպիադաների համար։ Այստեղ էլ ունեցանք 2 առաջին տեղ՝ հավասարաչափ անթերի աշխատանք։ Բոլոր երեխաներն ունեին իրենց կոդերը եւ ոչ մի երեխա գրավորի վրա չուներ անուն-ազգանուն։ Յուրաքանչյուրի գրավորի վրա իրեն պատկանող կոդն էր միայն եւ գրավորները ստուգելիս չկար անուն-ազգանուն, միայն ծրագիրը ներբեռնելուց հետո երեւում էր՝ ով ով է։ Սա էլ առավելագույն թափանցիկություն եւ անաչառություն հաղորդեց մրցույթին»։

Զրուցեցինք նաեւ հաղթողի` Էդուարդ Փաշայանի եւ նրա մայրիկի հետ: Էդուարդը 7 տարեկան է, մասնակցել է տարբեր օլիմպիադաների եւ շահել տարբեր մրցանակներ, դեռ 5 տարեկանից կարողացել է կատարել բարդ հաշվարկներ։ Երեխայի մայրը՝ Նարինե Փաշայանը հիացմունքով է նշում, որ Էդուարդի առանձնահատկությունները կարողացել է բացահայտել IQ կենտրոնի միջոցով, ուրախ է, որ տղայի կրթությունը վստահել է հենց այս կենտրոնին. «Էդուարդը այս կենտրոն հաճախում է մոտ 2 տարի, եւ ունի շշմեցնող արդյունքներ։ Մասնակցել է տարբեր օլիմպիադաների եւ միշտ զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ սուպեր չեմպիոն տիտղոսին արժանացել է 6-ից ավելի անգամ։ Այս բարձունքին հասել է IQ կենտրոնի եւ իհարկե՝ Էդուարդի աշխատասիրության շնորհիվ, ինչպես ասում են՝ հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են, իսկ Էդուարդը միշտ աչքի է ընկնում աշխատասիրությամբ եւ կարգապահությամբ, արդյունքում ունենում է իր աշխատանքի լավ պտուղները»։

Արև ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031