Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյանը պատվեր է որակում Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը

Մայիս 12,2022 22:33

Ոստիկանները խուզարկություն իրականացրին «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի տանը, որից հետո նրան բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։

5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմանյանը հայտնեց, որ  հանրահավաքի ավարտին է տեղեկացել, որ նման բան է կատարվել: «Շատ արագ եկանք պարոն Չալաբյանի բնակարան, եկանք այն պահին, երբ տեսանք, որ խուզարկությունը կատարվել է, չմտանք բնակարանի ներսը, միջանցքի հատվածում տեսանք անկանոն թափված թղթեր եւ այլ իրեր: Հասկացանք, որ որեւէ բան չեն հայտնաբերել եւ ասել են, որ պետք է բերման ենթարկենք: Պարոն Չալաբյանը հարցրել է, թե իրավական հիմքը որն է, ինչի համար են բերման ենթարկում, որեւէ պատասխան չի ստացել, ընդամենը այն է եղել, որ կասկածանքի հիման վրա, ի դեպ ոստիկանության աշխատակիցն էլ քաղաքացիական հագուստով է եղել»,-ասաց նա:

Մենուա Սողոմոնյանի խոսքով. «Բերման ենթարկելու ժամանակ պարոն Չալաբյանը պատրաստականություն է հայտնել իր փաստաբանի հետ միասին կամովին գալ ոստիկանության  բաժանմունք, բայց չգիտես ինչու բռնություն գործադրելով, քաշելով բերման են ենթարկել»: Նրա համոզմամբ, այս գործողությունները պայմանավորված են Ավետիք Չալաբյանի քաղաքական ակտիվությամբ. «Պարոն Չալաբյանը գործող իշխանությունների բոլոր ձախողումները, թույլ տված միտումնավոր սխալները տեղը տեղին ասում է, համոզված, փաստարկված քննադատություն է իրականացնում՝ այս իշխանությունների թույլ կետերին խփելով: Սա պատվեր է:

Նման մի դեպքի մենք վերջերս էլի ականատես ենք եղել: Ասացին ձեզ բերման ենք ենթարկում մի բանի համար, մի ուրիշ բանի համար բերման ենթարկեցին, երրորդ թեմայով ասացին՝ գործ ենք հարուցելու…Խուճապի մեջ գտնվող իշխանություններն ամեն ինչ անում են վախեցնելու  եւ ահաբեկելու համար, ու չեն հասկանում, որ այս ամենը հակառակ ռեակցիա է ունենալու: Հորդորում ենք ոստիկանությանը քաղաքական պատվերներ չկատարել, որովհետեւ դա ոստիկանության հեղինակության անկմանն է նպաստում լրացուցիչ անգամ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031