«Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաներ, էսօր մեր ծրագրում որոշ փոփոխություններ եղան, բայց վաղը 16:00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ միասին կարեւոր գործ կա անելու»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Հայաստան դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա ասաց, որ հետքայլ չի լինելու:
Թեեւ ընդդիմության հանրահավաքն արդեն ավարտվել է, սակայն 100-ավոր քաղաքացիներ շարունակում են մնալ Ֆրանսիայի հրապարակում, հիմա էլ օնլայն հանրահավաք են անում: Դիմադրության շարժման անդամները հայտարարել են, որ ամեն օր 20:30-ից սկսած օնլայն հանրահավաք են անելու: Ըստ նրանց, այդ գործողության նպատակն է սոցցանցերում ուղիղ միացումներով ցույց տալ, որ ոչ թե 2000 կամ 3000 մարդ է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, այլ ավելի շատ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ