«Քաղաքական հետապնդում է, ես չեմ համակերպվում նվաստացած դրոշի հետ։ Իմ պայքարը շարունակվելու է մինչեւ չհեռացնենք այդ խելագարին։ Նիկոլի հերթական շոուն էր: Էս ձեւ բաներով մեզ չեն կարող վախեցնել, ուղղակի ընտանիքի անդամները, փոքր երեխաներն էին մի քիչ վախեցել են։ Շոու էին կազմակերպել իբր հանցագործ են հայտնաբերել, բայց ցույց տվեց, որ ոչ մի բան չկա»,- լրագրողների հետ զրույցում, իր բնակարանի խուզարկությունից հետո, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը։
ԱԺ նախկին պատգամավորի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները ոչինչ չեն գտել։
Դիտարկմանը՝ որ վերջին օրերին պարբերաբար իրականացվող խուզարկություններ ուղղված է ՀՅԴ-ի դեմ, Սուրեն Մանուկյանն արձագանքեց. «Այս պահին քրեական գործով հիմնականում անցնում են դաշնակցականները։ Դա հիմք է տալիս տրամաբանելու, որ միտված է կոնկրետ ՀՅԴ-ին, որովհետեւ ՀՅԴ-ն ազգային կուսակցություն եւ ՀՅԴ բոլոր անդամները, նաեւ մեր հայրենասերների մի որոշ հատված պայքարում է, որպեսզի ունենանք հզոր Հայաստան»։
Հիշեցնենք, Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները քիչ առաջ խուզարկություն են իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանում։ Այդ պահին բնակարանում են եղել Սուրեն Մանուկյանի երեխաները, կինը, տարեց մայրը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ