Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների հեռացման շուրջ բանակցությունները դարձան բանակցություններ սահմանազատման մասին. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 12,2022 20:15

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինուժը զավթել է Հայաստանի տարածքի ավելի քան 54 քառակուսի կիլոմետր կամ 5 400 հեկտար տարածք։ Այս հատվածներում իրավիճակը սրվեց ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021-ի մայիսի 12-ից:

Սիվիլնեթը հստակ և փաստերով ներկայացրել է ադրբեջանական զորքերի ներթափանցումից ուղիղ մեկ տարի անց ստեղծված իրավիճակը: Ադրբեջանական զորքերը ոչ միայն հետ չեն քաշվել, այլև առաջ են եկել և նոր դիրքեր են ձևավորել:

ՀՀ պաշտոնյաների և երկրի ղեկավարի սխալ ու անհեռատես հայտարարությունների հետևանքով ադրբեջանցիների հեռացման շուրջ բանակցությունները դարձան բանակցություններ սահմանազատման մասին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031