Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի և Մոսկվայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև:
Ինչպես հաղորդում է Trend-ը, նախարարները քննարկել են տարբեր ուղղություններում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Բայց այդ, մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընդհանուր վիճակի մասին, ընդգծել անվտանգության և խաղաղության ապահովման մասին եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, նախարարները ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ