Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պետական այցով ժամանել Հայաստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Մեր օրակարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պետական մակարդակով այցի կազմակերպման հարցը: Կա ըմբռնում, որ դա կարող է տեղի ունենալ տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում: Ժամկետները, իհարկե, դեռ համաձայնեցնում ենք»,- ասել է Միրզոյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ