Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերության աճն ապահովել է մշակող արդյունաբերությունը, որն աճել է 10.9%-ով. որոշ տնտեսական ցուցանիշների մասին

Մայիս 12,2022 15:59

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Որոշ տնտեսական ցուցանիշների մասին

🔹 Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ:
🔹 Ըստ ոլորտների, ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով (ծավալը 503.2 մլրդ դրամ):
🔹 Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով` կացության եւ հանրային սննդի կազմակերպում ( 40.8% աճ), տրանսպորտ (60.4% աճ), տեղեկատվություն եւ կապ (24.5% աճ): Սա մասամբ պայմանավորված է նախորդ տարվա առաջին եռամսյակի բազային ցածր ցուցանիշներով:
🔹 Մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտը (որի մեջ առյուծի բաժինը շահումով խաղերն են) աճել է ընդամենը 2.9%-ով:
🔹 Արդյունաբերությունն աճել է 3.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 550.7 մլրդ դրամ:
🔹 Արդյունաբերության աճն ապահովել է մշակող արդյունաբերությունը, որն աճել է 10.9%-ով (ծավալը՝ 304 մլրդ դրամ): Հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.9% անկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031