Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ են այն գրողները, որոնք փորձել են ստեղծագործել տարբեր ժանրերում, բայց քիչ են այդ գործում հաջողածները: Դուք այդ քչերից եք. Վահրամ Դումանյանի ուղերձը Էդվարդ Միլիտոնյանի 70-ամյակի կապակցությամբ

Մայիս 12,2022 15:08

Հարգելի՛ պարոն Միլիտոնյան,
Գրականությունը սերնդափոխություն է, մարդիկ են, որոնք «համընդհանուր տեքստ»-ին են ավելացնում իրենց տողը: Այդ սերնդափոխությունն անառարկելի էր 60-70-ականներին, երբ երևան եկան նոր ասելիքով երիտասարդներ: Նրանցից շատերը մնացին կես ճանապարհին, շատերին էլ, որոնց թվում էիք Դուք, վիճակված էր նոր խոսքը հասցնել նոր ժամանակներ:

Շատ են այն գրողները, որոնք փորձել են ստեղծագործել տարբեր ժանրերում, բայց քիչ են այդ գործում հաջողածները: Դուք այդ քչերից եք: Ձեր մանկական գործերը, պատմվածքներն իսկապես սիրված են և ճանաչված:

Բավական է նշել 2018 թ.-ին մանկական գրականության հեղինակավոր «Անդերսենի մրցանակ»-ի հավակնորդների ցանկում ընդգրկվելու փաստը, որ պատիվ է գրական համայնքի և ամեն երկրի համար: Եվ մանկագրի տաղանդն ու մանկան աչքերով աշխարհին նայելու ունակությունն են պահպանում Ձեր կենսուրախությունն ու զվարթությունը:

Տասնյակ լեզուներով թարգմանված Ձեր ստեղծագործությունները կարևոր նշանակություն են ունեցել հայ ժամանակակից գրականության հանրայնացման գործում:

Ձեր բեղուն կյանքի տարիներին, ունենալով պետական և հասարակական տարբեր հանձնառություններ, նպաստել եք մշակույթի ոլորտի զարգացմանը: Եվ այսօր էլ պատվով շարունակում եք Ձեզ վստահված պատասխանատու գործը:

Ընդունեք, խնդրեմ, անսպառ ներշնչումների և լավատեսության մեր անկեղծ մաղթանքները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել