Ստամբուլում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում չորս հոգուց բաղկացած Հայաստանի ազգային հավաքականից 70 կգ քաշային կարգում հանդես եկող Անի Հովսեփյանը մեկնարկային մենամարտի ավարտից վայրկյաններ առաջ բացահայտ առավելությամբ հաղթել է ուկրաինուհի Մարիա Սեդայաին եւ վաղը ուժերը չափելու է ճապոնուհի Արիսա Ցուբատայի հետ: Մեր երկրորդ մարզուհին՝ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, ցավոք պարտություն է կրել ու լքել է պայքարը:
Այսօր ռինգ մտնելու են 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 54 կգ քաշային Եկատերինա Սիչովան, որոնց մրցակիցներն են, համապատասխանաբար, ֆինն Պիա Կայվո-Օյան եւ ուկրաինուհի Սվիտլանա Ումանսկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ