Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մաս է կազմում մի դաշինքի, որի անդամներից մեկն, առանց այդ դաշինքում իր մյուս դաշնակիցների հետ խորհրդակցելու, նրանց տեղեկացնելու, փաստացի պատերազմի մեջ է հավաքական Արևմուտքի հետ. Արման Բաբաջանյան

Մայիս 12,2022 13:15

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարո՞ղ եք պատկերացնել՝ Հայաստանը մաս է կազմում մի ռազմաքաղաքական դաշինքի, որի անդամներից մեկը, առանց այդ դաշինքում իր մյուս դաշնակիցների հետ խորհրդակցելու, նրանց տեղեկացնելու, փետրվարի 24-ից փաստացի պատերազմի մեջ է Ուկրաինայի տարածքում՝ հավաքական Արևմուտքի հետ։

Սա դեռ ոչինչ։

Բացում ես ՀԱՊԿ պաշտոնական կայքէջը ու պարզում, որ կառույցի խորհրդի վերջին նիստը կայացել է միայն հունվար ամսին։ Ընթացող պատերազմի, կամ ինչպես ռուսներն են սիրում անվանել ռազմական գործողության վերաբերյալ, ո՛չ ՀԱՊԿ-ը, որի հիմնական և առանցքային դերակատարն է Ռուսաստանը, ո՛չ անդամ պետություններից որևէ մեկը [բացի Բելառուսից, որը վաղուց Ռուսաստանի կցորդն է] առհասարակ որևէ արձագանքով, որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։

Միայն պատկերացնել կարելի է՝ եթե Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմը ոչ կառույցին, ոչ անդամ պետություններին առանձին-առանձին, առհասարակ չի հետաքրքրում, ինչ կլինի, եթե հանկարծ ՀԱՊԿ անդամ Հայաստանը հայտնվի ռազմական էսկալացիայի կամ որ ավելի վտանգավոր է նմանօրինակ գործողության մեջ։

Համոզում ունեմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ոչ թե հետաքրքրված չեն Ուկրաինայի սուվերեն տարածքում Ռուսաստանի վարած մարդատյաց պատերազմական գործողություններով, այլ պարզապես չեն ցանկանում որևէ կերպ արձագանքել դաշնակից Ռուսաստանի համաշխարհային անխուսափելի մեկուսացման և փակուղի տանող այդ միանձնյա որոշմանը։ Վկան և ապացույցը ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկություններն են Ռուսաստանի վերաբերյալ միջազգային գրեթե բոլոր հարթակներում։

Բայց սա դեռ ամենը չէ։

Բացում եմ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։ Թեև հայտարարված պատերազմը դաշինքի տարածքում չէ, բայց դաշինքը, անդամ պետությունները այդ պատերազմը համարում են ՆԱՏՕ-ին և հավաքական արևմուտքին նետված մարտահրավեր, և փետրվարի 24-ից ի վեր հարյուրավոր բարձր մակարդակի գագաթնաժողովներ, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ են ձեռնարկել միայն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Ավելին, պատերազմը Ուկրաինայում շեշտակիորեն բարձրացրել է ՆԱՏՕ-ի հեղինակությունը որպես համաշխարհային եզակի առաջատար ռազմաքաղաքական դաշինք՝ էապես ավելացրել աշխարհի տարբեր հատվածներում ոչ անդամ երկրների հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031