Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի Հայաստանը խուսափի «պարտադրված խաղաղությունից», գործընթացի մեջ պետք է ներգրավել ԱՄՆ-ին ու Եվրոպային. Դեյվիդ Իգնատիուս

Մայիս 12,2022 12:47

«Ազատություն». Ուկրաինայում պատերազմի ֆոնին գնալով փոքրանում է առաջընթացի հնարավորությունը Հայաստանի և նրա հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը:

Հայկական արմատներով լրագրողի կարծիքով` ուկրաինական ճգնաժամի պատճառով Հարավային Կովկասի խնդիրները կարող են երկրորդական դառնալ տարածաշրջանով հետաքրքրված երկրների համար, այն դեպքում, երբ այս հարցը հնարավոր է շփման կետ լինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար:

Հոդվածի հեղինակը նկատում է՝ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը փորձում են իրենց հովանու ներքո պահել այս գործընթացները:

Իգնատիուսի կարծիքով` որպեսզի Հայաստանը խուսափի այսպես կոչված «պարտադրված խաղաղությունից», գործընթացի մեջ պետք է ներգրավել ԱՄՆ-ին ու Եվրոպային, ինչպես նաև վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որը բոյկոտվում է Մոսկվայի կողմից:

«Զուգահեռաբար միջնորդի դերում նկատելի է Եվրամիության ակտիվությունը, որի ջանքերով անցած ամիս Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպում»,-գրում է The Washington Post-ը:

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ մայիսի 13-ին Դուշանբեում սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ հեղինակը գրում է, թե Ռուսաստանը կրկին կփորձի իր ազդեցությունը տարածել բանակցային գործընթացի վրա:

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031