Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հռչակել, որ Արցախի ազատագրման վերջնանպատակը վերամիավորումն է Հայաստանի հետ, և միակամորեն հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եղած սահմանները վերականգնելու նպատակի մասին. «Ազգային օրակարգ»

Մայիս 12,2022 13:06

Ազգային պետության ձևավորմանն ընդառաջ

Հայության առջև ծառացած բախտորոշ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է հստակ հրաժարվել օտարի վերահսկողության ներքո անպատիվ գոյատևելու արատավոր կենսակերպից, և միաբանվել Հայոց պետական ինքնիշխանության ամրապնդման ու միջազգային սուբյեկտայնության վերականգնման գաղափարները կյանքի կոչելու շուրջ։

Մինչդեռ ապազգային և հակապետական համակարգը այսօր ի դեմս Փաշինյանի և իր իշխանախմբի շարունակում է թիրախավորել մեր անկախ պետականությունը և կազմաքանդել պետությունը, թշնամուն հանձնել հայկական, ներառյալ՝ Արցախ երկրամասի ազգային-պետական տարածքները, հրաժարվել Ցեղասպանության ու Հայրենազրկման հետևանքների համատեքստում պետականորեն հնարավոր հատուցում ստանալու իրավունքից, և ի վերջո շարունակում է հետևողականորեն սպասարկել Հայաստանն ու Հայությանը վերջնական և ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելու օրակարգը։

Այդ տեսակետից մասնավորապես արձանագրում ենք հետևյալը․

1.​ Կրավորական կեցվածքով շարունակ բարձրաձայնում են «խաղաղության դարաշրջանի» պարտվողական դրույթը, այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական կողմը կիրառելով հիբրիդային պատերազմին հատուկ գործիքակազմը, այդ թվում՝ պարբերական ռազմական հարձակումները հնարավորություն է ստանում հաջորդաբար հասնել իր նախանշած նպատակներին։

2.​ Հնչեցնում են կեղծ ու սին պնդումներ առ այն, թե աշխարհաքաղաքական կենտրոնների և միջազգային հանրության դիրքորոշումները հակադիր են Հայության ազգային ու պետական շահերին, և նմանատիպ թեզերով նպատակ են հետապնդում վերջնականապես ընկճել մեզ ու տրամադրել ինքնիշխանության և ինքնության հետ կապված ցանկացած անդառնալի զիջումների։

3.​ Հայության թշնամիների հետ հարաբերություններում մեր ազգային ու պետական շահերը դարձնում են սակարկման առարկա, ճանաչում և արձանագրում են հայկական ազգային տարածքների վերամիավորման համար մղած պայքարի վերջնական պարտությունը, ու այդ կերպ փաստորեն փակում են մեր կենսական հիմնախնդիրների լուծման հնարավորությունները։

4.​ Առանց Հայկական հարցը ներկայացնող համարժեք օրակարգի հետևում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման անհեռանկար դիրքորոշմանը, ինչին հակառակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հանդես գալ համադրված կայուն մոտեցումներով ու պահանջներով և գործել միայն իրենց ընդհանրական շահերի թելադրանքով։

Ելնելով ստեղծված իրադրությունից վերահաստատում և հայտնում ենք հետևյալ առաջնահերթությունները.

Ա)​ Ազգային-ազատագրական պայքարի միջոցով իշխանազրկել Փաշինյանին ու իր վարչախմբին, և բացառել երկիրը տիրող հակահայ իշխանական համակարգի վերարտադրությունը՝ գործողը օտարի հերթական կամակատար վարչախմբով փոխարինելու միջոցով:

Բ)​ Ապօրինի հայտարարել 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, 2020 ու 2021 թվականների երեք եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունները, և հետևողական անհաշտ պայքար մղել առաջացած հետևանքները առավելագույնս վերացնելու նպատակով։

Գ)​ Հռչակել, որ Արցախի ազատագրման վերջնանպատակը վերամիավորումն է Հայաստանի հետ, և միակամորեն հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եղած սահմանները վերականգնելու նպատակի մասին։

Հաշվի առնելով վերոգրյալը, «Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը ազգային-ազատագրական պայքարի միջոցով ձերբազատվել Փաշինյանից և իր վարչախմբից՝ համախմբվելով ազգայնական իշխանությամբ Ազգային պետություն ձևավորելու կենսական նպատակի շուրջ։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031