Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի ուզի, որ բարեփոխումների մեր առաջընթացը գնահատվի ըստ նրա՝ մենք ԵՄ անդամի թեկնածո՞ւ ենք, թե՞ ոչ»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 12,2022 11:56

«Եվրամիության Արեւելյան գործընկերության հետ կապված վերջին զեկույցները մեր համար շատ հաճելի են, որովհետեւ դրանք ցույց են տալիս, որ Հայաստանն իսկապես վստահ առաջ է ընթանում ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով»,-Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրբություն կա, որը կուզեի ասել։ Մենք չէինք ուզենա, որ Արեւելյան գործընկերության երկրները գնահատվեն ըստ նրա, թե արդյոք նրանք Եվրամիությանը միանալու օրակարգ ունե՞ն, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ դրանք տարբեր խնդիրներ են։ Մենք մեր բարեփոխումների ուղղությամբ շատ լավ առաջ ենք շարժվում եւ չենք ցանկանա, որ առաջընթացը գնահատվի ըստ նրա, թե մենք ԵՄ անդամի թեկնածո՞ւ ենք, թե՞ ոչ։ Պետք է խնդրենք, միջնորդենք, որ այս առումով Արեւելյան գործընկերության երկրների դասակարգումներ տեղի չունենան, որ երկրները խմբավորվեն ըստ իրենց օբյեկտիվ ցուցանիշների եւ բարեփոխումների հաջողությունների տրամաբանությամբ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն էլ իր հերթին անդրադարձավ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության հարցին՝ ասելով, որ թեման բավականին բարդ է․ «Նորություններ չկան այս պահին, երկխոսությունը վարվում է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031