Գյումրու Երևանյան խճուղու կանգառում ընդդիմադիրների ու տարեց տղամարդկանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով կալանավորվել է ընդդիմադիրներից մեկը՝ Արսեն Մարտոնյանը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից հայտնեցին հետևյալը․ «Տվյալ գործով կա երեք մեղադրյալ, այս պահին՝ ևս երկու կասկածյալ: Երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից մեկը բավարարվել է, երկուսի քննարկումն այսօր է տեղի ունենալու»:
Նրա փաստաբան Աբգար Պողոսյանը ևս իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Շիրակի մարզի դատարանի դատավոր Ավետիսյանը կատարեց քաղաքական պատվեր, կալանավորեց երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին»։
Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով․ «Հինգերորդ ձերբակալությունը՝ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ևս մեկ անձի ինքնություն, ով Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակիչ Գոռ Մաթևոսյանն է: Վերջինս ձերբակալվել է:
Նշենք, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է երեք անձ, մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:
Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ