Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիրքորոշումը հստակ է՝ ռազմագերիները պետք է վերադառնան տուն»

Մայիս 12,2022 11:28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցադրմանը, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին՝ Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն վստահեցրեց, որ իր երկիրը եւս աշխատում է այդ հարցի ուղղությամբ։ «Նիդերլանդները կշարունակի պայքարել նրանց վերադարձի համար»,-նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ Ադրբեջանի՝ հայ ռազմագերիների պահման առնչությամբ հավելեց, որ Նիդերլանդների վարչապետի եւ հայկական կողմի դիրքորոշումներն այստեղ համընկնում են․ «Իհարկե, հասկանալի է, որ այդ իրավիճակը միջազգային հանրության համար ավելի եւ ավելի անընդունելի է դառնում, երբ մարդկային կյանքերն օգտագործվում են քաղաքական նպատակներով։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ռազմագերիները պետք է վերադառնան տուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031