«2020թ․-ի ահռելի պատերազմը մեր բոլորի համար պարզ դարձրեց, որ վերջնական խաղաղությունը մեծ կարեւորություն ունի։ Դրա համար ուրախ ենք, որ ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հետ»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ չնայած Հայաստանն ասում է, որ պատրաստ է խաղաղության, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ գտնվել ՀՀ տարածքում, Արցախի՝ իր վերահսկողության տակ գտնված տարածքներում ոչնչացնել հայկական պատմամշակութային արժեքները՝ ասաց Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն։
«Դրանք, իհարկե, վերին աստիճանի դժվար եւ հուզմունքային զրույցներ են։ Միաժամանակ՝ տեւական խաղաղությունն իրագործելի է, եւ միայն դրանով կարող են երկու երկրներն այդ տարածաշրջանում ապրել։ Պետք է շատ իրատես լինենք այդ առումով»,-կարծիք հայտնեց պաշտոնյան։
Մարկ Ռուտեն նաեւ նշեց, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը մեծ ազդեցություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վրա․ «Դրականն այն է, որ համանախագահներն ակտիվ են, գործունեություն են ցուցաբերում։ Նրանց դրական աշխատանքը շարունակվում է։ Եվրամիությունը շատ ակտիվ է այդ առումով։ Շառլ Միշելը շատ դյուրացնող դեր է կատարում ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, բանակցությունների միջեւ»։
Ուշագրավ է, որ այնուհետեւ Մարկ Ռուտեն կոչ հղեց՝ հավասարության նշան դնելով կողմերի միջեւ։ «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում, որ բռնություններին վերջ տրվի, եւ լարվածությունները նվազեն, եւ հակամարտությունը խաղաղության սեղանի շուրջ լուծվի։ Մեր հեռախոսազրույցներում նույնպես մենք հաստատել ենք դրա կարեւորությունը»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ