Լրահոս
Օրվա լրահոսը

Էնպես չի, որ իշխանությունում բոլորն անպիտան են, ու էնպես չի, որ ընդդիմության մեջ բոլորը պիտանի են: Պետք է համախմբված հանրային համերաշխության գնանք. Հունան Պողոսյան. «Հրապարակ»

Մայիս 12,2022 10:54

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի նախկին մարզպետ, հետո ինքնակամ պաշտոնից հրաժարված Հունան Պողոսյանը միայն մեկ անգամ է այցելել պայքարի մասնակիցներին, այն էլ՝ Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանին, հայտնել է իր աջակցությունը եւ այլեւս չի գնում ցույցերին։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը։ «Ես քաղաքական մարդ չեմ, ասել եմ՝ ես եկել եմ, իմ համերաշխությունն Արթուր Վանեցյանին հայտնել եմ ու աշխատում եմ հանրային վայրեր քիչ այցելել, ինտերվյուներ չտալ»,- ասաց նա։

– Բայց Դուք Փաշինյանի կողմից մարզպետ էիք նշանակվել, դա քաղաքականությո՞ւն չէր։

– Չէ, ես աշխատել եմ, հայրենիքիս օգտակար եմ եղել։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը։

– Սթափ մտածող, հայրենիքի ապագայով, ներկայով մտահոգ մարդկանց գործողություններ են, ու տա Աստված՝ էդ մարդիկ շատ լինեն մեր հայրենիքում, էդ մարդիկ են հայրենիքը պահում։

– Բայց այնքան շատ չեն, ասում են՝ նախկիններն են մեղավոր, որ շատ մարդ չի գալիս հրապարակ։ Ներկաներին մերժում ենք, բայց նախկինների վերադարձն էլ չենք ցանկանում։

– Դա էլ է տրամաբանություն, բայց դա ավելի շատ գործող իշխանությունն է տարածում։ Նախկին-ներկա չկա, պետք է լինի հանրային համերաշխություն։ Որ եկել էի Վանեցյանին իմ համերաշխությունը հայտնելու, մի երիտասարդ լրագրող եկավ, հարցեր տվեց, ասացի՝ էնպես չի, որ իշխանությունում բոլորն անպիտան են, ու էնպես չի, որ ընդդիմության մեջ բոլորը պիտանի են, հասկանո՞ւմ եք, ու էնպես չի, որ մենք ունենք էդ ռեսուրսը, էդ հնարավորությունը, էդ գիտելիքները։ Պետք է համախմբված հանրային համերաշխության գնանք։ Իսկ արդեն զտել՝ ով է պիտանի, ով է անպետք, ով է դավաճան, ով դավաճան չի, ժամանակի խնդիր է։

– Ես չեմ ուզում Ձեզ զոռով քաղաքականացնել, բայց Ազատության հրապարակում, կարծեմ, Ձեզ հիշեցրին, որ ժամանակին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի «դմփ-դմփ-հու»-ին էիք մասնակցում։

– «Դմփ-դմփ-հու»-ն շահարկեցին մի քանի չկայացած, թրջված հավեր։ Ես ընդամենը բեմում ծափահարել եմ էդ ժամանակ։ Ձեռքերս վերեւ եմ բարձրացրել մի դրվագ, կողքինիս հետ խոսելով, եւ էդ նկարահանողը, որ կարծես թե էսօր արդեն դեպուտատ է, կադրը բռնեցրել էր։ Դա, անկախ ամեն ինչից, պետք չի լրջացնել, դա սպորտային ազարտի ձեւ էր ի սկզբանե, երբ որ էդ շարժման ժամանակ անում էին նրանք։ Իսկ շահարկողները մարդիկ են, որոնք թե՛ իշխանության մեջ կան, եւ թե՛ հատկապես ընդդիմության որոշ շրջանակների։ Ես իրենց լավ եմ ճանաչում, իրենք ինձ չեն կարող ոչինչ ասել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031