Ըստ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացված հաղորդման՝ «Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Հ. Ս.-ն, 2013-2018թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը և չարաշահելով պաշտոնեական դիրքը, նույն մարզադպրոցում որպես համակարգչային օպերատոր է ձևակերպել իր հարս Հ. Հ.-ին, սակայն նա չի այցելել աշխատանքի և ստացել է աշխատավարձ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021-ի մարտին էլ մարզադպրոցում՝ որպես պահակ է նշանակվել Ա. Ա.-ն, որը ևս չի հաճախել մարզադպրոցում, բայց գումար է ստացել, նաև միաժամանակ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում՝ որպես վարորդ:
Մեկ խախտման մասին ևս ահազանգ է ստացվել: Մարզադպրոցի սամբոյի մարզիչ Ս. Խ.-ն իրականում մարզում է 5 աշակերտի, սակայն մատյանում գրանցված են 10-ը:
Բոլոր այս հաղորդումների հետ կապված ոստիկանությունում պատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ