Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն» է որակել Հայաստանի վարչապետի հայտարարությունները

Մայիս 12,2022 10:33

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի «անհիմն» մեղադրանքները «կասկածի տակ են դնում այդ երկրի` խաղաղության ձգտումները»:

«Նիդերլանդների Քլինգենդայլի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի նկատմամբ, այդ թվում մեղադրանքները մարդասիրական հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում հեռու է անկեղծությունից»:

Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից, ու նաև երկու ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո էլ ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, հիմնականում քաղաքացիական անձիք: Ընդ որում, նրա խոսքով, անգամ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելուց հետո նման միջադեպերը շարունակվում են, և միայն ապրիլին նման 9 միջադեպերի հետևանքով վիրավորում է ստացել 10 մարդ:

«Նման հանգամանքներում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, չի վերադարձնում հայկական ծագմամբ պահվող անձանց, անտեղի են և անհիմն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Նա հավաստիացրել է, որ մարդասիրական հարցերը խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչն են, և հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի միշտ իր գործունեության մեջ առաջնորդվում է մարդասիրական սկզբունքներով, «միակողմանի կերպով ձեռնարկել է մարդասիրական քայլեր 44-օրյա պատերազմի ժամանակ և հետպատերազմական շրջանում էլ»:

«Սակայն հայկական կողմը պետք է ի վերջո հասկանա, որ խաղաղության համար պետք է ոչ միայն խոսել, այլև գործել: Բայց այն, որ Հայաստանի վարչապետը նախկինի պես շարունակում է հանդես գալ Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներով, լրջորեն կասկածի տակ է դնում այդ երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031