Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել՝ «այդ անկլավներն ադրբեջանական են», ինձ համար դա պետական դավաճանություն է. Գառնիկ Դավթյան. «Փաստ»

Մայիս 12,2022 10:19

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այս օրերին Ադրբեջանից հնչող արձագանքները մի քանի ուղղությամբ է դիտարկում:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը նախօրեին հայտարարել է, թե խաղաղության շուրջ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի՝ 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա, Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ Հայաստանի ներկայացրած կետերը «հազիվ թե առաջարկություններ» է որակել:

Անդրադառնալով Բաքվի այդ արձագանքներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես շատ մեծ հավանականությամբ ու վստահությամբ կարող եմ պնդել, որ Հայաստանի առաջարկությունները չեն բխում ՀՀ շահերից: Դրանք, որպես ենթակետեր, տեղավորվելու են Ադրբեջանի 5 կետերի տակ, չեն լինելու այս իշխանությունների բերած խնդիրները լուծելու օրակարգի համատեքստում: Եթե վստահ են, որ մեր խնդիրները կկարգավորվեն, թող հրապարակայնացնեն առաջարկները: Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում դրանք, քանի որ լավ գիտեն, որ այդ կետերի հրապարակումից հետո ընդդիմության թափն էլ ավելի կմեծանա: Հաշվի առնելով 5 կետերից եկող մեսիջները, բնականաբար, կարող ենք ենթադրել, որ այնտեղ խոսվում է Արցախի կարգավիճակի մասին: Դրա համար ես ավելի քան վստահ եմ, որ այդ բոլոր կետերը կհրապարակայնացվեն միայն այն ժամանակ, երբ ընդդիմությունը պարտություն կրի: Միայն այդ ժամանակ իշխանությունը կարող է մեզ համար կործանարար այդ կետերը հանգիստ և հրապարակային ներկայացնել հանրությանը: Հիմա չի անում, որովհետև լավ գիտի՝ դրանք հրապարակելուց հետո այս իշխանության համար իրենց աթոռներից հեռանալը ժամերի խնդիր է լինելու: Ադրբեջանի այն կործանարար կետերը, որոնք այս իշխանությունները ընդունելի են համարել, չէին կարող փոխարինվել մեզ համար դրական կետերով, որովհետև այս իշխանությունները զիջող են ու ազգապահպան մտածողություն չունեն: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից առաջարկվող 5, և Հայաստանի իշխանությունների առաջարկած 6 կետերն ամբողջությամբ տեղավորվում են վերջին 2 տարում տարատեսակ չլուծված խնդիրների տրամաբանության մեջ»:

Այս համատեքստում անդրադառնալով Տավուշի շրջանի գյուղերի և Տիգրանաշենի «վերադարձի» վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, ըստ որի, գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան՝ Գ. Դավթյանը շեշտեց այդ տարածքների՝ հայկական լինելու բազմաթիվ փաստերի մասին: Խոսելով նաև ՀՀ իշխանությունների կողմից նշված հայկական տարածքները ադրբեջանական համարելու հայտարարությունների մասին՝ նա ընդգծեց. «Եթե խոսում ենք «անկլավների վերադարձի» մասին, ապա այդ դեպքում ՀՀ սուվերենությունը վերջնականապես հարցականի տակ կդրվի: Եվ ասել՝ «այդ անկլավներն ադրբեջանական են», ինձ համար դա պետական դավաճանություն է»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031