Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Դանիելյան․ Վերցրել են անգամ աղոթագիրքս: Ասել եմ՝ ինչի՞ համար եք առգրավում՝ բացատրություն չեն տվել․ «168 ժամ»

Մայիս 12,2022 08:30

ՀՀԿ ԵԿ ղեկավարը Հենրիխ Դանիելյանը մանրամասնեց, թե ինչպես են առավոտյան շուտ իրեն բերման ենթարկել. «Առավոտ ժամը 7-ին դռան զանգից և թակոցից արթնացա, հարցրի՝ ո՞վ է, պատասխանեցին, որ ոստիկանությունից է, կանգնած էին առանց ոստիկանական համազգեստի մարդիկ և մի քանի դիմակավորված մարդիկ՝ զինվորական համազգեստով: Դուռը բացեցի՝ մտան ներս, ասացի՝ դուրս եկեք, ինձ բացատրեք՝ ինչի համար եք եկել: Ասացին՝ եկել ենք ձեզ բերման ենթարկենք, հարցրի՝ ինչի՞ համար, պատասխանեցին, որ ճանապարհին կասեն: Ասացի՝ շատ լավ, ո՞ւր ենք գնում, ասացին՝ ճանապարհին կասենք: Ես ասացի՝ այսինքն՝ ես ձեզ հետ պետք է գամ ինչ-որ տեղ, չիմանալով՝ ուր և ինչի համա՞ր, ասացին՝ այո: Հագնվեցի, զանգեցի փաստաբանիս, ասացի, որ գնում եմ չգիտեմ՝ ուր, և դուրս եկանք: Ճանապարհին նորից հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասացին, որ չեն կարող ասել:

Խնդրեցին անջատել հեռախոսս, որը Գյումրիում արդեն վերցրեցին։ Բացի հեռախոսիցս, վերցրել են նաև իմ բնակարանի, գրասենյակի, մեքենայի բանալիները, դրամապանակս, վարորդական իրավունքի վկայականը, բոլոր բանկային քարտերս, անգամ աղոթագիրքս: Ասել եմ՝ ինչի՞ համար եք առգրավում, նորից բացատրություն չեն տվել: Խուլիգանության հոդվածով են գործ հարուցում, հարց է առաջանում՝ մեքենայիս, տանս, գրասենյակիս բանալիներով ես այդտեղ ի՞նչ եմ արել, դրամապանակս ու հեռախոսս այս գործի հետ ի՞նչ կապ ունեն: Որպես իրեղեն ապացույց՝ պետք է առգրավեն ինչ-որ բան, որը նախաքննության մարմնին կարող է օգուտ տալ, հիմա ես իրավունք ունեմ մտածել միայն այն, որ պետք է փոխեմ իմ տան կողպեքը, գրասենյակիս կողպեքը, որովհետև ես չգիտեմ՝ իրենք իմ տան մեջ կարող են գալ և ինչ-որ բան դնել, մեքենայիս միակ բանալին իրենց մոտ է, կարող են մեքենայիս մեջ ինչ-որ բան դնել: Եթե դու ունես տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ոնց եմ ես իմ մեքենան արգելակում, որպեսզի հանդարտեցնեմ կրքերը, այդ դեպքում ևս նրանք մասկի-շոուով տանում են անհայտ ուղղությամբ, մտքովս չէր անցնում, որ ես գնում եմ Գյումրի, ճանապարհին եմ հասկացել»:

Նա ունի վկայի և կասկածյալի կարգավիճակ: Իրերը առգրավելիս՝ ասել են, որ նախաքննության ընթացքում կվերադարձնեն:

«Նախաքննությունը կարող է տևել մեկ տարի, ու մինչև այն չավարտվի, ես իմ մեքենան չեմ կարող վարել: Սա հստակ հրահանգավորված է իշխանությունների կողմից, որովհետև եթե լիներ ինչ-որ տոկոս, որ ես մեղավոր լինեի, միանշանակ ինձ երեկ կկալանավորեին, եթե լիներ ինչ-որ մի տարբերակ, որ կարող էին մտածել, թե ես ինչ-որ բան եմ արել, որը օրինական դաշտից դուրս է, չէի ասի, որ ես զարմացած եմ, բայց հստակ կա իրեղեն ապացույց՝ տեսանյութը, թե ես ինչ եմ անում այնտեղ:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031