Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Մինչեւ հիմա հանրահավաքների հարթակից քաղաքական ելույթ չի հնչել»

Մայիս 12,2022 00:20

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մայիսի 11-ին «Հայկական օրակարգ. իրավիճակ եւ հանգուցալուծում» թեմայով քննարկմանը նշեց, որ իշխանության ադեկվատությունը չի երեւում դեռ 2018 թվականից, ինչը բերեց պարտերազմի: Նա դժվարացավ գնահատել, թե դա տգիտությա՞ն, հոգեւոր շեղումի՞, արդյունք էր, թե՞ ծրագիր, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Բայց ասաց, որ այդ քայլերը շարունակվում են:

Քաղաքագետը վերլուծել է միջազգային հանրության պահանջը, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի պայմանավորվածություն ձեռք բերեն, սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարեն, ու եզրահանգել է, որ Արեւմուտքի ծրագիրն Արցախի հարցի վերջնական լուծումն է՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղելու հեռանկարով, Ռուսաստանին պետք է, որ հակամարտությունը բաց մնա, որպեսզի Հայաստանում եւ Արցախում  զորք ունենա եւ իր ազդեցությունը պահպանի Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը իր բոլոր պահանջները կատարում է Թուրքիայի եւ այլ երկրների աջակցությամբ:

Այս համատեքստում անդրադառնալով ընդդիմությանը, քաղաքագետը ցանկանում է, որպեսզի վերջինը հստակ ասի, թե ինչ խնդիր է ուզում լուծել: Առաջին տարբերակով ցանկանում է խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, երկրորդով՝ իշխանափոխության միջոցով ժամանակ ձգձգել՝ սպասելով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծմանը: Եվ երրորդով ասում է, որ ինքը իշխանության գալու դեպքում Վերին Շորժան, Սեւ լիճը չի տալու Ադրբեջանին եւ Արցախն էլ չի ճանաչելու Ադրբեջանի կազմում: Ընդ որում, իշխանությունը վերցնելով՝ ընդդիմությունը պետք է պատասխանատվություն ստանձնի:

Ստեփան Դանիելյանն ընդդիմությանը քննադատեց նաեւ նրա համար, որ մինչեւ հիմա հանրահավաքների հարթակից քաղաքական ելույթ չի հնչել, ինչը կարող էր հանրության վերաբերմունքը փոխել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031