«Այսօր չի կարելի լռել»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կազմակերպած մշակութային գործիչների քննարկման ժամանակ վստահեցրեց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Ըստ նրա՝ ժողովրդի զգացմունքների հետ են խաղում, երբ ասում են, թե դու մասնակցում ես հանրահավաքին, ուրեմն սրա կողմն ես, չես մասնակցում՝ նրա կողմն ես։ Նա, դիմելով քաղաքացիներին ասաց․ «Եթե դու որևէ մեկի կողմը չես, արի դարձիր իմ կողմը։ Անպայման չէ գաս էստեղ, պաշտպանես հինը, ավելի հինը։ Ինչն այսօր ունենք, էլի մեր ստեղծածն է»։
Ըստ նրա՝ եթե ժամանակին ավելի համախմբված լինեինք, այս իրավիճակում չէինք հանդիպի․ «Չկարողանալով պայքարել տգիտության դեմ, մերը, ժողովրդականը տանել առաջ, եկանք այս հանգրվանին։ Սկսեցինք զիջել, դրա համար էլ հասանք այս օրին»։
Հրանտ Թոխատյանն ահազանգեց՝ այսօր ամենամեծ նժարի վրա դրված է մեր պետականությունը ու շարունակեց․ «Ամեն ինչի մասին խոսում ենք բացի պետականությունից։ Այսօր մենք հետ ենք սովորել այդ խոսքին։ Այսօր պիտի հասկանանք՝ մինչև չունենանք հզոր պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ