Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված հարցեր:
Ըստ Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը:
Բլինքենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացին:
Իր հերթին Ալիևն ասել է, որ Երևանն ընդունել է Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները, և ընդգծել, որ Ադրբեջանի պատրաստ է բանակցություններ սկսել այդ սկզբունքների հիման վրա: Ալիևը նաև ասել է, որ իրենք արդեն որոշել են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ