Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե մոռացել էին անկլավների մասին, Արմեն Գրիգորյանը հիշեցրեց․ Թևան Պողոսյան. «Ա1+»

Մայիս 11,2022 23:40

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը գտնում է, որ ընդդիմության բաժանած ընտրակաշառքների, ցուցարարներին տված գումարների մասին փաստերը հրապարակելով՝ ցանկանում են կանգնեցնել նրանց պայքարը։

«Բայց, եթե օգտագործվեց բիրտ ուժ և պայքարը մարվեց, ներքին կյանքում կունենանք ռեպրեսիաների շրջանակ։ Իսկ արտաքին աշխարհում ամենամեծ վտանգն այնն է, որ մեր թշնամիներն ամեն ինչ կանեն, որպեսզի օր առաջ ստորագրվեն այնպիսի փաստաթղթեր, որոնք կբխեն Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից և որոնք անդառնալու կորուստներ կտան մեր ազգային շահերին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Թ․Պողոսյանը նաև վստահ է, որ այսպես ասած՝ անկլավների մասին հարցը գրեթե մոռացվել էր, բայց հիշեցրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր վերջին հայտարարություններում, թե ադրբեջանական կողմի հետ այդ մասին քննարկում չի եղել։ Նրա ներկայացմամբ, հենց այդ պատճառով էլ նախօրեին Ադրբեջանը պատասխան հայտարարություն արեց, թե Հայաստանը վերադարձնելու է 7 անկլավներ Տավուշի մարզից և Տիգրանակերտը։

Անդրադառնալով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե «այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել», ասաց․ «Էդմոն ջան, ասելու փոխարեն տեքստը հրապարակի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031