Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններն այսօր սկսվեցին Աբովյան պողոտայում միջադեպով։ Ավտոերթի մասնակիցներին ոստիկանությունը, անվտանգության նկատառումների պատճառաբանությամբ, հորդորեց ավտոերթը չշարունակել Հանրապետության հրապարակում, ինչին ցուցարարները չհամաձայնեցին։ Նրանց բերման ենթարկեցին, մեքենաներն էլ հեռացրին քարշակների օգնությամբ։
Այնուհետեւ Ֆրանսիայի հրապարակից ցուցարարների երթը շարժվեց դեպի Երեւանի քաղաքապետարան։ Երբ նրանք անցնում էին ԱԳՆ-ի դիմացով, մուտքը հսկում էին վահանավոր ոստիկանների շարքերը։
Իսկ քաղաքապետարանի դիմաց րոպեներ շարունակ հրմշտոց տեղի ունեցավ։ Հետո ցուցարարները պար էին բռնել քաղաքապետարանի դիմաց․ փակ էին մուտքերը միաժամանակ։ Մեկ ժամ անց ցուցարարների կողմից շենքի շրջափակումն ավարտվեց։
Կարդացեք նաև
Երթը շարունակվեց մինչեւ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հնչեցին հայտարարություններ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ֆոտոշարքը՝ Գեւորգ Մկրտչյանի