Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Համալսարանում գործընկերս փաթաթվեց, ականջիս ասաց»․ մանկավարժականի դասախոսը՝ Ֆրանսիայի հրապարակում

Մայիս 11,2022 21:33

«Երեկ համալսարանի միջանցքում գործընկերներիցս մեկը հանդիպեց, հարց տվեց՝ այս ժամին այստեղ ի՞նչ գործ ունես, ի՞նչ ես անում։ Որքան էլ հարցից շոյվեցի, բայց եւ անակնկալի եկա»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց մանկավարժական համալսարանի դասախոս Լեւոն Նազարյանը։ «Դիմացինս, զգալով տարակուսանքս, փաթաթվեց, գրկեց, ականջիս ասաց՝ գիտես, որոշակի վախ կա այս իշխանություններից, վախենում ենք գլխներիս մի բան սարքենք, թե չէ մենք էլ ենք ձեզ միանում»,-շարունակեց նա։ Լեւոն Նազարյանի խոսքով՝ պատասխանել է, որ այս պահին է  պետք միանալ, այլապես «վերջին պահը» կարող է եւ չլինել։

Լեւոն Նազարյանը նաեւ նշեց՝ մինչեւ նոյեմբերի իննի կապիտուլյացիան արդեն գաղտնիք չէր, որ ՀՀ-ն զրկվում է ինքնիշխանությունից․ «Այն կորցնում ենք, երբ զրկվում ենք ինքնությունից։ Հենց այդ պահից պարզ էր, որ Նիկոլն ինքնություն չունի եւ չուներ, նրա «հաղթանակի» գրավականն այն էր, որ նա զուրկ էր ինքնությունից։ Նրա իշխանությունը եւս անդեմ է։ Պայքարելով Նիկոլի դեմ՝ մենք պայքարում ենք մեր ազգային ինքնության վերակենդանացման համար»։

Դասախոսի համոզմամբ՝ շատ են հարցնում, թե ինչպես են իրենք Արցախի հարցը լուծելու․ «Կլուծվի այն ժամանակ, երբ կձեւավորվի այնպիսի կառավարություն, որն առաջ կտանի մեր ինքնության շահերը։ Առանց ինքնության՝ ինքնորոշում չի կարող լինել։ Արցախի ժողովուրդը չի կարող պնդել ինքնորոշման իրավունքի իրացումը, քանի դեռ այստեղ նստած մահաբերների խմբակը չգիտի, թե ինչ է ինքնությունը»։ Նազարյանը նաեւ նշեց՝ խոսակցություններ կան, որ ոստիկանները շրջում են բուհերում, բացակաների ցուցակներ նայում։ Նա գործընկերներին կոչ արեց չճնշել ուսանողներին, որովհետեւ նրանց պայքարն արժեքների համար է։

Դասախոսը ոստիկաններին էլ դիմեց, ասաց, որ իրենք հակառակ ճամբարներում չեն, եւ իրենք պայքարում են նաեւ նրա համար, որ ոստիկանների ուսադիրներին վաղը մյուս օրը կիսալուսիններ չհայտնվեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031