Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն է միակողմանի դո՞ւրս է եկել այդ պայմանագրից, թե՞ կարող է ՀՀ-ն է փորձում դուրս գալ»․ Վահե Հակոբյան

Մայիս 11,2022 21:12

«Մի բանի մասին եմ ուզում խոսել, որը շատ է շահարկվում վերջերս, հատկապես՝ այսպես կոչված կառավարության կողմից։ Երկու օր առաջ մեր պապերի՝ 77 տարի առաջ կերտած հաղթանակը տոնեցինք, որում հայ ազգն ունի շատ մեծ նվաճում հայրենական պատերազմում։ Մեր պապերը Ստալինգրադում ու Կուրսկում կռվելիս, միեւնույնն է, մեր՝ այստեղ լինել-չլինելու հարցն էին պահում, որովհետեւ Թուրքիան մինչեւ վերջին վայրկյանն ուզում էր երկրորդ ճակատ բացել ֆաշիստական Գերմանիային աջակցելու համար»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Անցել են տասնյակ տարիներ։ Անկարայի ախորժակի եւ քաղաքականության մեջ ոչինչ չփոխվեց։ Հաշվի առնելով Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող սպառնալիքները՝ նորանկախ ՀՀ-ում 97թ․-ին կնքվեց ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական պայմանագիր, որը գործում է մինչեւ հիմա։ Հիմա թե Թուրքիայի ու Ադրբեջանի, եւ թե մեր իշխանության կողմից սպառնալիքը, որ եթե չզիջենք, չտանք, պատերազմ կլինի․․․հարց եմ տալիս՝ ի՞նչն է փոխվել, այդ պայմանագի՞րն է չեղյալ եղել, միջազգային երաշխիքնե՞րն են հեչ եղել, ՌԴ-ն է միակողմանի դո՞ւրս է եկել այդ պայմանագրից, ոնց որ չէ․․․կարո՞ղ է ՀՀ-ն է փորձում դուրս գալ։ Չի բացառվում։ Դա եւս մեկ պատճառ է, որ սրանք րոպե առաջ հեռանան ու սեպ չխրեն մեր ու մեր դաշնակցի մեջ»,-հավելեց Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սեփական իշխանությունն ահաբեկում է սեփական ժողովրդին՝ ի շահ թշնամիների, եւ սա անընկալելի է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031