Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Աբովյան. «Բոլոր գործընթացները, որոնք խաղաղության դարաշրջան գեղեցիկ բառերի ներքո մատուցվում են, նշանակում է մի բան՝ Հայաստանի Հանրապետության մասնատում»

Մայիս 11,2022 20:55

«Հայկական օրակարգ. իրավիճակ եւ հանգուցալուծում» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ քաղաքական գործիչ Արման Աբովյանը նշեց, որ իշխանությունը ընդդիմության գործողություններով փորձում է վախեցնել հանրությանը, թե նրանց գործողությունների հետեւանքով թշնամին կարող է նորից հարձակվել եւ դա գնահատեց որպես մանիպուլյացիա:

«Մենք խնդիր ունենք ներկայացնել խնդիրը հասկանալի բառերով, ինչը հետեւյալն է. բոլոր գործընթացները, որոնք խաղաղության դարաշրջան գեղեցիկ բառերի ներքո մատուցվում են, դա նշանակում է մի բան՝ Հայաստանի Հանրապետության մասնատում: Մենք չպետք է վախենանք այդ բառերն արտաբերելուց: Այլ կերպ հնարավոր չէ ձեւակերպել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների շուրջ գործընթացները, որոնք, ցավոք, մենք լսում ենք թշնամի պետություններից»,-ասաց նա:

Խոսելով այն տեսանկյունի մասին, որ երկրի ներսում տիրող իրավիճակը լուծելու համար պետք է վստահություն ներշնչող մարդիկ միջնորդի դեր ստանձնեն եւ դա կարող էր լինել ՀՀ նախագահը, եթե նա իսկապես վստահություն ունենար, Արման Աբովյանն ասաց. «Միջնորդը հարցը լուծողը չէ: Նա պետք է լինի մարդ, ում բոլորը հավատում են, ով վստահություն է ներշնչում բոլորին: Խոսքը հասարակություն եւ հակամարտող կողմերի՝ ընդդիմության եւ իշխանության  մասին է: Միջնորդի հիմնական խնդիրն այն է, որ հանգուցալուծման անարյուն եզրերը գտնի, որպեսզի թուրքն ու ադրբեջանցին ստեղծված իրավիճակը չօգտագործեն: Դա կարող է լինել մեկ մարդ, կարող է լինել քաղաքական միավոր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031