Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդ անգամ ոչ թե մի ժամ ենք շրջափակելու, այլ մի քանի ժամ»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 11,2022 19:01

«Բոլոր պետական հիմնարկները, որոնք կծառայեն այս խելագարին, պետք է շրջափակենք եւ թույլ չտանք աշխատեն»,-քաղաքապետարանի շրջափակված շենքի առաջ այսօր դիմադրության շարժման՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գործողությունների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Այս շենքում նստած ուսապարկը պետք է իմանա, որ որեւէ աշխատակցի չի կարող սպառնալ գործից ազատել՝ ցույցերին մասնակցելու համար»,-մատնացույց անելով քաղաքապետարանի շենքը՝ հավելեց նա։

Ապա դիմեց ոստիկաններին՝ նորից հորդորելով չտրվել Նիկոլ Փաշինյանի հրամաններին եւ ապահովել քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անելու իրավունքը․ «Նիկոլը ձեզ մտցնելու է արյունի տակ, ասում եմ։ Մի արեք նման բան։ Չփորձեք ժողովրդի վրա ուժ կիրառել։ Դուք Նիկոլ չեք, մի արեք։ Եթե անեք, ողջ պատասխանատվությունը ձեր վզին է։ Ու որեւէ մեկը չի կարող ժողովրդի շարժումը կասեցնել»։ Սաղաթելյանը ոստիկանության պատասխանատուներին հորդորեց չտանել բախման։ «Դա ձեր ենթադրությունն է։ Որ չսադրեն, ոչ մի բան էլ չի լինի»,-արձագանքեց նրանցից մեկը։

Իշխան Սաղաթելյանը պնդեց, որ ոստիկանները չպետք է մտնեն ժողովրդի մեջ․ «Մի արեք նման բան, բախման մի տարեք»։

Հիշեցնենք, որ քաղաքացիների կողմից քաղաքապետարանի մուտքերի շրջափակման ժամանակ այսօր հրմշտոց էր եղել։ 19:00-ի դրությամբ քաղաքապետարանի շենքի մուտքերն ազատվեցին Իշխան Սաղաթելյանի կոչով, քանի որ խնդիրը կատարված է․ «Եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդ անգամ ոչ թե մի ժամ ենք շրջափակելու, այլ մի քանի ժամ»։ Երթը շարունակվեց Երեւանի կենտրոնի փողոցներով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031