Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը ՀՀ-ում․ ուսումնասիրություն

Մայիս 11,2022 18:50

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր իրավապաշտպան գործունեության շրջանակում  մշտապես արձանագրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները և կարևորել դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների մշակումը։

ՀՔԱՎ-ը, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, որդեգրել է մոտեցում, որի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների զարգացումը պետք է ուղեկցվի մասնագիտացված օմբուդսմենների ձևավորմամբ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2016-ին «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր գնահատականում շեշտել էր ռազմական օմբուդսմենի ստեղծման անհրաժեշտությունը։ Այսօր էլ այս առաջարկը շարունակում է մնալ արդիական, իսկ զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները մինչ օրս կրում են համակարգային բնույթ։

Այդ իսկ պատճառով Ռազմական օմբուդսմենի ինստիտուցիոնալ կառույցի արդյունավետության վերաբերյալ այս ուսումնասիրությամբ ՀՔԱՎ-ը կրկին անդրադառնում է առկա խնդիրներին և ներկայացնում առաջարկություն՝ համակարգային փոփոխություններ նախաձեռնելու նպատակով։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2020 թ․-ին։

Անդրադարձ կա ինչպես Ռազմական օմբուդսմեն հասկացությանը, այնպես էլ ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, իրավական կարգավորումներին, գործառույթներին և ՀՀ-ում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ձևավորման նախընտրելի ձևին։

Ուսումնասիրությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031