Լրահոս
Օրվա լրահոսը

Խերսոնի մարզը կդիմի Մոսկվային՝ Ռուսաստանին կազմի մեջ ներառվելու խնդրանքով

Մայիս 11,2022 18:24

Ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած ուկրաինական Խերսոնի մարզի «նոր իշխանությունները» հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շրջանը Ռուսաստանին միացնելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալությունը մեջբերում է ակտիվիստ Կիրիլ Ստրեմոուսովի խոսքերը, որը հիշատակվում է որպես շրջանի նոր «ռազմաքաղաքական վարչակազմի» ղեկավարի տեղակալ:

«Խերսոնի մարզում ոչ մի Խերսոնի Ժողովրդավարական Հանրապետություն չի ստեղծվի, որևէ հանրաքվե չի լինի: Կլինի միասնական հրաման՝ հիմնված Խերսոնի շրջանի ղեկավարության կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված ուղերձի վրա, և կլինի խնդրանք՝ մարզը մտցնել Ռուսաստանի Դաշնության լիարժեք կազմի մեջ»,- ասել է Ստրեմոուսովը:

Ի պատասխան այդ հայտարարության՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «իրենց ճակատագիրը պետք է որոշեն Խերսոնի մարզի բնակիչները», և որ այդ հարցը պետք է հստակ և մանրամասն ուսումնասիրվի իրավաբանների կողմից, քանի որ «նման ճակատագրական որոշումները պետք է… լինեն բացարձակապես օրինական, ինչպես որ Ղրիմի դեպքում էր»:

Խերսոնում նոր «ռազմաքաղաքական վարչակազմի» ստեղծման մասին պետական լրատվամիջոցները հայտնել էին դեռ ապրիլի վերջին: Արդյոք այն որևէ գործունեություն իրականացնո՞ւմ է մարզի կառավարման գործընթացում՝ հայտնի չէ:

«Նոր վարչակազմը» ղեկավարում է Խերսոնի նախկին քաղաքապետ Վլադիմիր Սալդոն: Նրա տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը պարբերաբար հայտարարություններ է անում մարզը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ:

Փետրվարի 24-ին, հայտարարելով Ուկրաինայում այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացնում էր, որ Ռուսաստանի ծրագրերում չկա  «ուկրաինական տարածքների օկուպացիա»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում ասել է, որ եթե ուկրաինական շրջաններում որևէ «հանրաքվե» անցկացվի Ուկրաինայից անջատվելու վերաբերյալ, իրենք դուրս կգան Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններից:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ RBC-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031