Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատում ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

Մայիս 11,2022 18:14

Այսօր ժամը 15։00–ին, Արարատ համայնքում նախատեսված էր ավագանու նիստ, սակայն հերթական նիստն այդպես էլ չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով:

Օրակարգում ընդգրկված էր 14 հարց, որոնց մեծ մասը համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքների ուղղակի վաճառքի կարգով օտարելու թույլտվության հարցն էր: Մեկ հարց էլ առնչվում էր Արարատ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային եւ ծախսային մասերի հոդվածներում փոփոխություն կատարելուն: Համայնքապետարանի աշխատակազմից Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ որեւէ խնդիր կամ տարաձայնություն չկա ավագանու անդամների հետ կապված, եւ որ ավագանու նիստի մասին բոլոր անդամները պատշաճ ծանուցված են եղել: Իսկ թե ինչու քվորում չեն ապահովել՝ աշխատակազմում տեղյակ չէին: Հաջորդ նիստի օրը նույնպես հայտնի չէր, դեռ չէին որոշել:

Հիշեցնենք, որ Արարատ համայնքում կա ավագանու 33 անդամ: Աշխատակազմից նաեւ հայտնեցին, որ, եթե անգամ մեկ ձայն էլ պակասի քվորումի համար, նիստը չի կայանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031