Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում 20 տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

Մայիս 11,2022 18:11

Ermenihaber. Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը 20 տարի դադարից հետո պատարագ է մատուցել Մարդինի Դերիք գավառում գտնվող 372 ամյա հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում։

Քալե թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650 թ-ին։ Եկեղեցին 1915 թ-ին հայերի ցեղասպանությունից հետո հանձնվել է պետական գանձարանին և տարիներ շարունակ օգտագործվել է այլ նպատակներով։ Շրջանում հայերի թվի մեծացմանը զուգահեռ 1957 թ.-ին այն վաճառվել է հայկական համայնքին։

Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2004 թ-ին։ Շուրջ 20 տարի, սակայն, եկեղեցում պատարագ չի մատուցվել։ Գավառում այժմ գրեթե հայեր չեն բնակվում։

20 տարի անց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում մատուցված այս պատարագին մասնակցել են գավառում գտնվող երկու հայ ընտանիքներ և որոշ հայեր, որոնք եկած են եղել Դիարբեքիրից, Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից և Թուրքիայի այլ վայրերից։

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը պատարագից հետո եկեղեցու պահպանման և խնամքի համար շնորհակալություն է հայտնել գավառապետ Էվրեն Չաքըրին։ Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը տարբեր պատճառներով ստիպված է եղել արտագաղթել, տարածվել աշխարհի տարբեր կողմերում և այդ պատճառով է, որ շատ հայկական եկեղեցիներ մնացել են առանց իրենց տերերի։

Մաշալյանը գոհություն է հայտնել Աստծուն, որ Դերիքի Սուրբ Գևորգ եկեղեցին չի փակվել և բաց է մնացել, քանի որ միշտ եղել են և կան մարդիկ, որոնք նույնացրել են իրենց եկեղեցու հետ։

Պոլսո Հայոց պատրիարքն այնուհետև այցելել է նաև Մարդինի ասորիական Դեյրուլզաֆերան վանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031