Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Սիրիայում և Լիբանանում: Սիրիայում Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Դամասկոսում և Հալեպում:
Հայ համայնքի հետ հանդիպումներին ներկա են եղել համայնքային ակտիվ անդամներ, Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների առաջնորդները, ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցությունների, Ջինիշյան և Կարագյոզյան հիմնադրամների, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կաթողիկե միության, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանի, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանի, Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ:
Հանդիպումների և այցերի ընթացքում ներկայացվել են գրասենյակի ծրագրերը և նախաձեռնությունները, այնուհետ Զարեհ Սինանյանը պատասխանել է Հայաստանի և Արցախի խնդիրներին, հայրենադարձությանը, հայապահպանությանն առնչվող հարցերի:
Լիբանանյան մեկօրյա այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ և Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին:
Կարդացեք նաև
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր և ծրագրեր։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ