Ուկրաինայում պատերազմը հավերժ չի շարունակվի, բայց չի էլ ավարտվի մոտ ապագայում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
«Այս ռազմական գործողությունները հավերժ չեն շարունակվի: Կգա ժամանակ, երբ կսկսվեն խաղաղ բանակցություններ: Բայց ես դա չեմ տեսնում մոտ ապագայում»,- ասել է Գուտերիշը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ Վիեննայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ