Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնալ, ապրել, արարել ու շատանալ․ սա է հաղթելու բանաձևը». թշնամին ընդամենը 4 կմ հեռավորության վրա է, բայց հոգ չէ, Նորաշենի բնակչուհին կոչ է անում չլքել հողը. Ա1+

Մայիս 11,2022 17:36

Ա1+. 81-ամյա Ազգուշ Փայտյանը, որը 1964 թվից Տավուշի մարզի սահմանապահ Նորաշեն գյուղում է ապրում, «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղը լքողները քիչ չեն եղել։

«Թշնամին ընդամենը չորս կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, և գրեթե ամեն օր կրակոցների ձայներ են լսվում։ Բայց հոգ չէ»,- ասում է Ազգուշ տատիկը ու ավելացնում․ «Արդեն սովորական է դարձել ու մեզ ոչինչ չպիտի ու չի խանգարել գյուղում ապրել, երեխաներ ունենալ, հող մշակել, շենացնել համայնքը»։

«Ուզում եմ մեր գյուղում ընտանիքները շատանան, էս բնությունը վայելեն։ Օրինակ՝ ես երկու թոռնիկ ունեմ։ Մեկը Երևանում է ապրում, մյուսը՝ ինձ հետ։ Երևանի թոռանս որ գրկում եմ, ոնց որ մինչև վերջ սեղմվի, իսկ ինձ հետ ապրող թոռանս որ գրկում եմ՝ առողջ, ամրակազմ, կոփված։ Շուրջբոլորս բնություն է ու կյանք։ Սաղ «պատերազմ» են ասում, փախչում, իրենց հող ու ջուրը լքում են»,- վրդովվում է տատիկը և որպես լավագույն օրինակ բերում է իր թոռնիկին, որը երևանյան բարեկեցիկ կյանքը թողել՝ եկել է սահմանամերձ Նորաշենը շենացնելու՝ իր երիտասարդ ընտանիքի և երկամյա որդու հետ։

Հորդորը մեկն է՝ մնալ, ապրել, արարել ու շատանալ․ սա է հաղթելու բանաձևը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031