Ֆրանսիայի հրապարակից այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցները երթ են իրականացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։
«Իշխանափոխության հասնելը մեկ րոպեի խնդիր չէ, որովհետեւ այս իշխանությունը, տեսնում եք, կառչած է աթոռից։ Իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն ինչի։ Անգամ խոստովանեցին, որ պատերազմում զոհեցին 4000-ից ավելի երիտասարդների՝ բացառապես իրենց իշխանությունը պահելու համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ «Այս պայքարում պետք է համբերություն, ամեն ինչ իր հունով գնում է»,-հավելեց Արթուր Վանեցյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ