Մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Նիդերլանդներում բողոքի գործողություններ են սկսվել տեղի հայության կողմից:
Ցուցարարները կրում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Գնա», «Արցախը հանձնողը Սյունիքն էլ կհանձնի» «Մարդասպան» եւ նմանօրինակ բովանդակությամբ այլ պաստառներ: Նրանք պահանջում են, որ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը իրականությունը ներկայացնի երկրի իշխանություններին:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնական այցը սկսել էր Նիդերլանդների Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ նա ծաղկեպսակ էր դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ