Վիվա-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել «Smart Kids» վեբ-հավելվածը, որտեղ կարելի է գտնել տարբեր մուլտֆիլմեր, մուլտսերիալներ, գրքեր, աուդիոգրքեր և այլ հետաքրքիր կոնտենտ՝ մշակված երեխաների համար` առանց գովազդային ընդհատումների: Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները ունեն պրեմիում կոնտենտի հասանելիություն՝ ֆիքսված օրական կամ շաբաթական վճարի դիմաց:
Բաժանորդագրվի՛ր «Smart Kids» ծառայությանը և ստացիր մեկանգամյա փորձնական հնարավորություն՝ 3 օրով, որի ավարտից հետո ծառայության գինը օրական բաժանորդագրության համար կկազմի 65 դրամ, իսկ շաբաթական բաժանորդագրության համար` 400 դրամ:
Բաժանորդագրվելու համար անցի՛ր https://smartkids.mts.am հղմամբ կամ 1234 կարճ համարին ուղարկի՛ր «Start1» տեքստը՝ 1 օրով բաժանորդագրվելու համար կամ «Start7» տեքստը՝ 7 օրով բաժանորդագրվելու համար և հետևի՛ր հաղորդագրության մեջ ստացված հղմանը:
Ապաբաժանորդագրվելու համար 1234 համարին ուղարկի՛ր «STOP» բառը կամ https://smartkids.mts.am վեբ-պորտալում սեղմիր «Ապաբաժանորդագրվել» կոճակը:
Կարդացեք նաև
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և
Բելառուսում:
2000թ.հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com