Լրահոս
Օրվա լրահոսը

«Դագաղների հեղափոխության հեղինակները դագաղներ եւ արյուն բերեցին». Կարինե Նալչաջյան

Մայիս 11,2022 13:11

«Այսօր Արցախին օդ ու ջրի, թթվածնի նման պետք է ներքին համերաշխություն, ամեն մի նման դրվագ  (նկատի ունի գեներալ Սամվել Կարապետյանի` Օգանովսկու ձերբակալությունը-Գ.Հ), ինձ համար տագնապահարույց է, որ հանկարծ Արցախում ներքին բախումներ, ներքին անհամերաշխություններ չլինեն: Առհասարակ այսօրվա իրավիճակը ես համարում եմ գոյապայքար մեզ համար»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Սա ոչ ավել, ոչ պակաս պայքար է գոյության համար` եւ Արցախում, եւ Հայաստանում, եւ ընդհանրապես հայ ազգի համար: Պատահական չէ, որ վտանգի զգացողությունը, իրականության զգացողությունն ամենուր է: Օրինակ Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, ամբողջ աշխարհում մարդկանց աչքերն արդեն սկսել են բացվել, նրանք գիտակցում են, թե ինչ է եղել իրականում: Ես եւ իմ նման շատերը 4 տարի սպասել ենք այսօրվան: Երբ սկսվեց այս մղձավանջը, եւ մարդիկ, որոնք կարողացան սկզբից եւեթ հասկանալ, որ Հայաստանի գլխին շատ մեծ փորձանք է եկել, սպասում էին այսօրվան, բայց այդ օրը բավականին ուշացավ: Ուշացավ, որովհետեւ ամեն ինչ կազմակերպված էր շատ մտածված ու խորամանկ կերպով»,-նշեց հոգեբանը` նկատի ունենալով աշխարհի տարբեր անկյուններում հայերի կողմից Փաշինյանի դեմ կազմակերպված բողոքի գործողությունները:

Նրա խոսքով. «Մարդիկ ունեն սովորություն` պաշտպանելու իրենց տեսակետները, որովհետեւ, երբ հրաժարվում ես քո տեսակետից, քո ինքնագնահատականն ընկնում է, մտածում ես` մարդկանց երեսին ո՞նց եմ նայելու, երեկ սա էի ասում, հիմա հակառակը ո՞նց ասեմ: Այսինքն` նաև նման մարդկանց ներքաշված լինելը ձգձգեց այս դաժան իրականությունը: Դագաղների հեղափոխության  հեղինակները կարողացան դագաղներ եւ արյուն բերել, սա դագաղների թուրքական հեղափոխություն էր` իր բոլոր տրամաբանական հետեւանքներով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031