«Դիմադրության» շարժման անդամները այսօր իրազեկման ավտոթերթ են կազմակերպել ու անհնազանդության գործողություններ:
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ մեր համաքաղաքացիներից յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ կերպ աջակցել շարժմանը. «Վերջերս մի երիտասարդ մոտեցավ, ասաց՝ մենք ընկերներով աշխատանքի բերումով զբաղված ենք, բայց ավտոլվացման կայան ունենք, կարող եք ձեր մեքենաները բերել մեր ավտոլվացման կայան»:
Ավտոերթը լինելու է տարբեր ուղղություններով, իսկ ժամը 16-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հայտարարվել:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ տոտալ հակաքարոզչություն կա Հանրային հեռուստատեսությամբ ու իրենք շատ անելիք ունեն՝ հասարակությանը իրազեկելու առումով:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին, որ տեղեկություններ են տարածվում, թե փողով են գալիս շարժման մասնակիցները, Գեղամ Մանուկյանը մատնացույց արեց իր կողքին կանգնած ավտոերթի մասնակիցներից մեկին, որը հայրենիքի համար իր ընկերների հետ կյանքը վտանգի է ենթարկել ու մասնակցել պատերազմին. «Ախր չի լինում էլի քաղաքակիրթ այլեւս խոսել: Մի քանի ՔՊ-ական պատգամավորի, որոնց դեմքերը հասարակությունը չի ճանաչում, նույնիսկ մենք ենք ԱԺ դահլիճում նստում ու չենք ճանաչում, ոչ ձայնն ենք լսում, ոչ էլ, խորհուրդ կտամ ՔՊ-ն որոշի, որ մի քիչ այլ հագուստով մտնեն հանրահավաքի մեջ ու հասկանան՝ փող վերցնող կլինի՞, թե՞ չէ: Երեկ էլ Քոչարյան Անդոն Պետոյի հետ լուրջ դեմքով քննարկում է՝ ուսանողներին 1000 դրամո՞վ են բերել, թե՞ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ