Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների միջոցառումներով ուսումնասիրվել է լրատվական կայքերից մեկում հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությունը, ըստ որի` խոսողները քննարկում են ինչ-որ գործողություններ կազմակերպելու, անցկացնելու, նաև՝ դրանց դիմաց վճարված գումարի մասին հարցեր։
Պարզվել է այդ անձանց ինքնությունը և հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկություն են արել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչի տանն ու օժանդակ շինություններում։ Խոհանոցում՝ սառնարանի վրա, հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մաուզեր» ատրճանակ, իսկ չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 9 փամփուշտ ու սվին-դանակներ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն