Լրահոս
Օրվա լրահոսը

Չարդարացնենք տարեց մարդկանց ծեծի ենթարկելու ամոթալի փաստը. ծեծը մարդու լեզու չէ, ոչ տարեցի, ոչ երիտասարդի, ոչ էլ երեխաների համար. Զարուհի Հովհաննիսյան

Մայիս 11,2022 11:39

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Եկեք որևէ կերպ չարդարացնենք տարեց մարդկանց ծեծի ենթարկելու ամոթալի փաստը։
Նախ, ընդհանրապես, ծեծը մարդու լեզու չէ, ոչ տարեցի, ոչ երիտասարդի, ոչ էլ երեխաների համար։
Առավել ևս աբսուրդ է նման բռնությունն արդարացնել այն հանգամանքով, որ տարեցները հայհոյում, բղավում կամ ձվեր էին նետում ձեր ուղղությամբ, դե երիտասարդներն էլ տաքարյուն՝ նետվել են մարտի։

Իրենց պահպանողական, ավանդական հռչակած ուժերը արդեն հաշվի չեն առնում մեծահասակներին, հասկանո՞ւմ եք ինչ արժեքային սպեկուլյացիա է ավանդական արժեքը։ Նույն ավանդականի տակ ծպտվածները խոսում են մեծերին հարգելու մասին ու ծեծի են ենթարկում նրանց, նույն ավանդական արժեք թափահարողները արդարացնում են, երբ ամուսինը հարվածում, ծեծի է ենթարկում կնոջը, որն իրեն իրենց ասելով «խելոք չի պահում», նույն ավանդականը խեղաթյուրողները համարում են, որ երեխան իրենց սեփականությունն է, ու կարող են որքան ուժ ունեն թույն ու ատելություն սերմանել իրենց հակառակորդների հանդեպ ու դարձնել այդ երեխաներին բռնության գործիք՝ մանկուց։ Հետո դառնում են երիտասարդ ու էլ փոխել չի լինի․․․

Ես ինքս էյջիստ չեմ, մարդկանց ընկալում եմ որպես մարդ, անկախ տարիքից, ու շատ եմ հանդիպել նաև մակերեսային, ակնհայտ վիրավորական բառապաշար ունեցող մեծերի։ Բայց ինձ համար հստակ է՝ եթե որևէ մեկը վիրավորում ու անարգում է դիմացինին, նախ դա իր խնդիրն է, քանի որ իր աշխարհընկալումն այնպիսին է, որ թույլ է տալիս իրեն ոչ թե խոսել ու բանավիճել ինձ հետ, այլ դիմում է բռնության՝ վերբալ կամ ֆիզիկական։ Դա նաև խոսում է նրա մասին, որ նա անզոր է ու չի կարողանում ձևակերպել իրեն վրդովեցնող խնդիրը մարդկային լեզվով, ուստի միակ գործիքը՝ բռնությունն է։

Մի խոսքով՝ մենք բռնությունը որպես նորմ ընդունող, բռնությունից բռնություն ծնող հասարակություն ենք, և ոչ մի բարի ու արժեքավոր բանի պատրաստ չենք։ Այդպես էլ ամեն օր հետևելու ենք, թե ով ում ծեծեց, ով ում անարգեց և իջեցնելու ենք մեր խոսույթը ցեխի մակարդակի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031