Դիմադրության շարժման կազմակերպիչները օր-օրի աջակիցների թվի աճ են արձանագրում: Շատերը, որոնք այս կամ այն պատճառով չեն մասնակցում երթերին կամ ի վիճակի չեն միանալ՝ փողոցներում իրենց աջակցությունն են արտահայտում պայքարի ելածներին:
Մարդիկ էլ կան, ու նրանք էլ քիչ չեն, որոնք անտարբեր են տեղի ունեցողին, չեն ընդունում շարժումը, չեն հավատում պայքարի ելածների անկեղծությանը, կամ նեղվում են ստեղծվող ժամանակավոր անհարմարություններից՝ իրենց վրդովմունքը արտահայտելով անթաքույց:
Երեկ Սասունցի Դավթի արձանի մոտից սկսված քայլերթի ժամանակ Aravot.am-ը Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ են շահագրգռում մարդկանց, որ դուրս են գալիս փողոց: «Մենք քաղաքացիներին տալիս ենք անկախ ու անվտանգ Արցախ եւ Հայաստան ունենալու, բարեկեցիկ կյանքով ապրելու, արժանապատիվ վաղվա հույս, համերաշխության զգացում, սեր եւ հավատ»,-պատասխանեց նախկին պատգամավորը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ