Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արսեն Ղուկասյան. «Օգտագործում էին մեր վիշտը, մեր դարդը, մեր ցավը, որ մեզնով Բաղրամյան ցրեին». «Հրապարակ»

Մայիս 11,2022 10:29

Այս պահին, պաշտոնական տվյալներով, շուրջ 200 անհետ կորած ունենք, որից 80-ի վերաբերյալ տեղեկություն կա, որ ողջ են` գերության մեջ են: Այս պահին, պաշտոնական տվյալներով, շուրջ 200 անհետ կորած ունենք, որից 80-ի վերաբերյալ տեղեկություն կա, որ ողջ են` գերության մեջ են: Պաշտոնապես հաստատված թիվը 38-ն է:

Վերջին անգամ գերիներին վերադարձրել են փետրվարի 4-ին: Դրանից հետո չնայած հայկական կողմն ակտիվորեն ընթանում է «խաղաղության» օրակարգով, բայց գործընթացը կանգնած է:

Այնուամենայնիվ, հայ ժողովուրդը հրաշքի է սպասում՝ փրկչի, որն անմիջապես կլուծի մեր ամենացավոտ հարցը՝ գերիների վերադարձը: Հրաշքի սպասումը հատկապես ուժգին է անհայտ կորածների ու գերիների հարազատների մոտ: Դեռ մեկ տարի առաջ նրանք կարծում էին, թե այս երկրում չպետք է ավելի կարեւոր հարց լինի, քան իրենց երեխաներին գտնելն ու վերադարձնելը: Նրանց թվում էր՝ ցույցերը, ներքաղաքական ալեկոծումները գրգռում են թշնամուն, թույլ չեն տալիս, որ մեր ազնիվ կառավարիչներն իրականացնեն որոնողական կամ բանակցային աշխատանքներ:

Անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը նույնիսկ դիմում էր ընդդիմադիրներին՝ կոչ անելով տուն գնալ: «Եթե այս երկրում ցույցեր չանեն եւ ողջ ուժերը կենտրոնացնեն մեր երեխաներին գտնելու ուղղությամբ, որոնողական աշխատանքներն արդյունք կտան: Թող գտնեն մեր երեխաներին, հետո ինչ ուզում է՝ անեն, ուտեն իրար: Թողե՛ք մեր երեխեքին գտնենք, պարոնայք աթոռակռիվ անողներ»,- ասում էր նա 2021 թ․ մարտին:

Այսօր արդեն նա միանում է Փաշինյանի հրաժարականը պահանջող զոհված տղաների ծնողներին, բայց ասում է՝ ոչ թե հրաժարականն եմ պահանջում, այլ որ նրան դատեն: Ժամանակին Դուք դեմ էիք ցույցերին, հիմա ի՞նչն է փոխվել․ «Հրապարակի» հարցին Արսեն Ղուկասյանը պատասխանում է. «Դա այն շրջանն էր, երբ մենք դեռ Արցախում էինք եւ մասնակցում էինք երեխաների որոնողական աշխատանքներին: Երկու տարբեր ուղղություններով որոնում էր ընթանում՝ ողջ տղաների, ինչպես նաեւ զոհվածների աճյունների: Եկավ մի պահ, որ բոլոր գործողությունները դադարեցին Ադրբեջանի կողմից: Մենք ուզում էինք հասկանալ, թե ինչն է խնդիրը, քանի որ էն ժամանակ դեռ կարող էին ողջ երեխաներ լինել: Հույս ունեինք, որ նրանց հնարավոր է դեռ գտնել: Ու ոչ միայն ողջ երեխեք: Տղաների աճյունները թափված էին անտառներում, դաշտերում, կենդանիները հոշոտում էին: Այն ժամանակ ուզում էինք օր առաջ էդ երեխեքի աճյունները հանեինք, բերեինք, հանձնեինք հողին: Որ էդ պրոցեսը կանգ առավ, մենք հարցնում էինք՝ ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ թույլ չեն տալիս ադրբեջանցիք, որ էլի մտնենք տարածք: Մեզ պատասխանում էին՝ քանի որ երկրում քաղաքական իրավիճակը լարված է, դրա համար ադրբեջանցիք թույլ չեն տալիս: Իհարկե, մենք հասկանում էինք, որ ինչ-որ անհեթեթ բան է, բայց օր առաջ ուզում էինք երեխաների աճյունները հետ բերել եւ ամեն մի անհեթեթությանը հավատում էինք»:

Իշխանության ներկայացուցիչները, ըստ Արսեն Ղուկասյանի, այն ժամանակ պահանջել են, որ իրենք գնան ու պահանջեն՝ միտինգներ չանել, որ գործընթացը վերականգնվի: «Օգտագործում էին մեր վիշտը, մեր դարդը, մեր ցավը, որ մեզնով Բաղրամյան ցրեին: Այդ ժամանակ էր, որ ես ելույթ ունեցա, ասացի՝ գնացեք տուն, թողեք գործը վերջացնենք, բայց հետո հասկացանք՝ իրենք մեզ հետ վարվեցին ամենաստոր ձեւով: Թե իրենք էին պայմանավորվել ադրբեջանցու հետ, չգիտեմ, ես դա չեմ բացառում»:

Գերիների, անհետ կորածների հարազատներն այսօր էլ ոչ մի քաղաքական ուժի հետ չեն համագործակցում: Ընդդիմությանը եւս զգուշացրել են, որ իրենց վիշտն ու ցավը չօգտագործեն քաղաքական նպատակներով:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031