Իրավաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է․ «2022թ. մայիսի 10-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում 6 անձինք Տիգրան Մեծի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից բռնության կիրառմամբ առևանգել են դաշնակցական երիտասարդ Պետո Սարոյանին։
Առավել քան վստահ եմ, որ նրանք իրավապահ համակարգի աշխատակիցներ չեն։
Ասեմ՝ ինչու.
Պետոյի մասով 10.05.2022թ. ժամը 16:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում ըստ հերթականության հեռախոսազրույցներ եմ ունեցել՝
Կարդացեք նաև
-ՀՀ ՔԿ Շիրակի ՄՔՎ քննիչ Խորեն Նազարյանի հետ, որը հայտնել է, որ տվյալ պահին խիստ զբաղված է, Պետոյին հարցաքննության կկանչի մոտակա օրերս՝ ինձ հետ նախապես հեռախոսակապ հաստատելու միջոցով։
-Խոսել եմ ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ հերթապահ մասի հերթապահի, ինչպես նաև օպերլիազորներից մեկի հետ, որոնք հավաստիացրել են, որ որևէ խնդիր չկա։